Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում է Լուկա Յովիչի տրանսֆերին
11.08.2021
1690 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի անունը կապվում է «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության հետ։

Tribal Football-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաները» 23-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունն են դիտարկում, քանի որ կարծում են՝ հարձակման գծում ուժեղանալու կարիք կա։

Հոդվածում ասվում է. «Յովիչի գինն ու հասանելիությունը ստիպում են մտածել նրա տրանսֆերն իրականացնելու մասին»։ Դա նշանակում է, որ տեղափոխությունը կարող է արդեն մոտակա շաբաթներս իրականացվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ֆուտբոլիստի դիմաց 35 մլն ֆունտ է պահանջում։


Ամենակարդացված