Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլին (36') պատասխանեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (67'):
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ