«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը։
«Բոլորի համար բավական ուրախ հանդիպում էր։ Մենք ցանկանում էինք հաղթել ավելի մեծ տարբերությամբ, բայց 4։3-ը վատ հաշիվ չէ։ Մենք մեկնելու ենք Մադրիդ մեր ֆուտբոլը խաղալու համար։ Սա «Ռեալն» է, և նրանք լավ զենք ունեն հարձակման գծում։
Երբ մարզիչը տեսնում է, թե ինչպես է խաղում իր թիմը, այդ դեպքում հաշիվը այնքան էլ էական չէ, նույնիսկ եթե դա ՉԼ-ի կիսաեզրափակիչն է։
Բոլորի համար էլ այս խաղը զվարճալի էր։ Լավ կլիներ, որ հաղթեինք 8։0 հաշվով, բայց նման հաշիվ կարող է լինել Մարսում կամ Յուպիտերում, այլ ոչ թե «Ռեալի» դեմ խաղերում». նշել է Գվարդիոլան։
Los Merengues, Realmadrid.am