Լուկա Յովիչը անդրադարձ է կատարել իր նախկին խաղընկերներին։
«Որպես ֆուտբոլիստ չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին, սակայն Բենզեման և Մոդրիչը ամենից շատն են ազդել ինձ վրա։ Հատկապես Լուկան շատ է օգնել ինձ։ Նա «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է». ATV-ի հետ զրույցի ընթացքում նշել է Յովիչը։
Հիշեցնենք, որ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Յովիչը «Ռեալից» տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ Իտալական ակումբի կազմում սերբ հարձակվողը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am