Հոդվածներ

Ֆիգուն մեկնաբանել է Պերեսի քննադատությունը իր հասցեին
21.07.2021
2690 0

Օրերս համացանցում տեղադրվեցին Ֆլորենտինո Պերեսի մի քանի ձայնագրություններ, որոնց մեջ «Ռեալի» նախագահը քննադատական խոսքեր էր հնչեցնում «Ռեալի» նախկին մի քանի ֆուտբոլիստների հասցեին։

Այդ ֆուտբոլիստների թվում էր նաև Լուիշ Ֆիգուն, ով մեկնաբանել է այդ քննադատությունը։ 

«Կարծում եմ անձնական զրույցների ընթացքում շատ խոսքեր կարող են կտրված լինել կոնտեքստից։ Մենք զրուցել ենք միմյանց հետ, և նա ներողություն է խնդրել։ Այսպիսով, այս թեման փակված է։

Ինֆորմացիայի տարածվելուց հետո մենք նույնպես զրույց ենք ունեցել, բայց դա խիստ անձնական է։ Նա ներողություն է խնդրել։ Այսքանը». նշել է Ֆիգուն։

Los Merengues, Realmadrid.am