ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
Տեղեկություններ կան, որ Մեսիի՝ ՊՍԺ-ի հետ համաձայնության գալը կարող է նպաստել Կիլիան Մբապեի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությանը:
«Մբապեի ապագայի մասին բոլորը գիտեն: Նա մրցունակ ֆուտբոլիստ է, անձամբ է ասել, որ ցանկանում է գավաթներ նվաճել:
Նա ցանկանում է խաղալ մրցունակ թիմում... Մնալուց բացի, նա այլ բան չի կարող անել»,- AS-ը մեջբերում է ՊՍԺ-ի նախագահի խոսքը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու Մբապեի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: Կողմերը նոր պայմանագրի վերաբերյալ դեռևս համաձայնության չեն եկել:
Robbie Raul, Realmadrid.am