Հոդվածներ

Կրոս. «Ինձ չի զարմացնի, եթե մոտ օրերս Մբապեն տեղափոխվի «Ռեալ»
09.08.2021
2260 0

BILD-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ 

«Տրանսֆերային շուկայում Մբապեն ամենամեծ հետաքրքրվածություն առաջացնող ֆուտբոլիստն է և նրա տրանսֆերի համար մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու։ 

Ես գերադասում եմ խոսել արդեն կայացած տրանսֆերների մասին, սակայն այս դեպքում չեմ զարմանա, եթե Մբապեն մոտ օրերս տեղափոխվի «Ռեալ»։ Այս ակումբը միշտ ցանկանում է իր կազմում տեսնել լավագույններին». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված