Հոդվածներ

Բենզեման հայտնել է իր հարազատներին, որ իր վնասվածքը լուրջ չէ
27.01.2022
1760 0

Նշվում էր, որ Կարիմ Բենզեման պետք է ՄՌՏ հետազոտության ենթարկվի, որպեսզի պարզվի նրա վնասվածքի լրջությունը, սակայն Սերխիո Կիրանտեի փոխանցմամբ, դա տեղի չի ունենա։

Բենզեման հայտնել է իր հարազատներին, որ իր վնասվածքը լուրջ չէ։ 

Առաջիկա օրերին ֆրանսիացին ակումբի ֆիզիոթերապեվտների հետ կշարունակի վերականգնողական գործընթացը։ Սպասվում է, որ նա պատրաստ կլինի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am