• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կարող է 30-40 մլն եվրո վճարել «Պալմեյրասի» ֆուտբոլիստի համար

Հոդվածներ

«Ռեալը» կարող է 30-40 մլն եվրո վճարել «Պալմեյրասի» ֆուտբոլիստի համար
27.01.2022
1641 0

Marca-ի լրագրող Խոսե Դիասի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Էնդրիկի տրանսֆերի համար մղվող պայքարում մեծ առավելություն ունի մրցակցիների նկատմամբ։ 

«Սերուցքայինները» արդեն իսկ բանակցություններ են վարում «Պալմեյրասի» հետ հնարավոր տրանսֆերի համար։ «Արքայական» ակումբը պատրաստ է 30-40 մլն եվրո վճարել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այդ գումարը ուժի մեջ կմտնի 2.5 տարի անց։ 

ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Էնդրիկը մինչ 18 տարեկան դառնալը չի կարող հանդես գալ արտերկրում, ինչը նշանակում է, որ մինչ 2024/25 մրցաշրջանը «Ռեալը» չի կարող հույսեր կապել նրա հետ։ 

15-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին համարվում է Բրազիլիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։  Ներկա պահին նա հանդես է գալիս «Պալմեյրասի» Մ20 տարեկանների թիմում և արդեն իսկ հասցրել է օգնել իր թիմին նվաճել Կամպինոն, որը ամենահայտնի երիտասարդական մրցաշարն է Բրազիլիայում։ Բացի այդ Էնդրիկը դարձել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված