• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոնալդ Կումանը Կլասիկոյից առաջ իր կարծիքն է հայտնել նաև Սերխիո Ռամոսի մասին

Հոդվածներ

Ռոնալդ Կումանը Կլասիկոյից առաջ իր կարծիքն է հայտնել նաև Սերխիո Ռամոսի մասին
23.10.2020
2065 0

Սերխիո Ռամոսի մասնակցությունը Կլասիկոյին հարցականի տակ է, իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը իր կարծքին է հայտնել իսպանացու մասին։ 

«Վստահ եմ, որ «Ռեալը» վաղը չի ունենա այն բացերը, որոնք ուներ նախորդ երկու խաղերի ընթացքում։ Մենք կտեսնենք ավելի կոմպակտ գործող «Մադրիդ», և նրանց համար անչափ կարևոր է, որ Ռամոսը լինի խաղադաշտում։ Նա պատմության լավագույն պաշտպաններից մեկն է, և որպես մարդ, մեծ ազդեցություն ունի, ուստի կարող է մեծապես ազդել թիմի խաղի վրա»․ ասել է Կումանը։

Հիշեցնենք, որ առաջնությունում վերջին երկու Կլասիկոներում կատալոնական ակումբը չի կարողացել գրավել «Ռեալի» դարպասը, ուստի վաղը կայանալիք խաղում նրանք ամեն ինչ անելու են այդ ամենը շտկելու և հաղթանակ տանելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված