• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե. «Ես չափից շատ էի մտածում, իսկ երբ շատ ես մտածում, վատ ես խաղում»

Հոդվածներ

Մբապե. «Ես չափից շատ էի մտածում, իսկ երբ շատ ես մտածում, վատ ես խաղում»
21.01.2025
149 0

Կիլիան Մբապեն «Ռեալում» գտնվելու ժամանակ ունեցած խնդիրները կապել է հոգեբանական գործոնի հետ։ 

«Խնդիրը ավելի շատ հոգեբանական էր։ Ես շատ էի մտածում։ Չափից դուրս շատ, թե ինչպես այս մի բանը անեմ, ինչպես շարժվեմ։ Երբ շատ ես մտածում, վատ ես խաղում։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, ապա ես խնդիրներ չունեմ։ Չեմ համբերում, թե երբ եմ մարտին միանալու թիմին։ Իմ սերը Ֆրանսիայի նկատմամբ չի փոխվել։ Ես ցանկանում եմ օգնել իմ երկրին հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը։ 

Սակայն հիմա ես մտածում եմ միայն «Ռեալի» մասին ու ցանկանում ցույց տալ իմ լավագույն խաղը». նշել է Մբապեն։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված