Հոդվածներ

Այս օրը. Պակո Խենտոն՝ «Ռեալի» պատվավոր նախագահ
23.10.2020
2058 0
Պատմության միակ ֆուտբոլիստը, որ 6 Եվրոպական գավաթ է նվաճել, այս պաշտոնին է 2016 թվականի հոկտեմբերի 23-ից:

Արդեն 4 տարի է՝ Ֆրանցիսկո Խենտոն Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահն է: 2016 թվականի հոկտեմբերի 23-ին ակումբի արտահերթ ընդհանուր ժողովում այս որոշումն ընդունվեց միաձայն: Միջոցառման ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հուզառատ խոսքեր ասաց. «Դուք ներկայացնում եք ակումբի պատմությունը, Դուք այս թիմի անբաժան մասն եք ու հավերժ կմնաք Մադրիդիստների սրտերում: Ես գիտեմ, որ Ալֆրեդո դի Ստեֆանոն հպարտություն կզգար՝ իմանալով, որ Դուք եք ստանձնում թիմի պատվավոր նախագահի պաշտոնը»: 

Խենտոն պատմություն է կերտել Մադրիդի «Ռեալում» անցկացրած 18 մրցաշրջանների ընթացքում: Նա պատմության միակ ֆուտբոլիստն է, որ 6 Եվրոպական գավաթ(այժմ՝ Չեմպիոնների լիգա) է նվաճել: Խենտոն «Ռեալի» մարզաշապիկով 600 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 182 գոլի հեղինակ: 

6 անգամ Եվրոպական գավաթ նվաճելուց բացի, Խենտոն նվաճել է նաև հետևյալ տիտղոսները՝ Միջմայրցամաքային գավաթ՝ 1, Լատինական գավաթ՝ 2, Լա լիգայի գավաթ՝ 12, Արքայական գավաթ՝ 2, աշխարհի ակումբային առաջնության փոքր գավաթ՝ 1: 

Fenomeno, Realmadrid.am