«Ռեալը» պաշտոնական առաջարկով դիմել է ՊՍԺ-ին Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու համար: Այս մասին հաղորդում է տելեգրամյան ալիք La Saeta Rubia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայիններն» այսպիսի քայլի են դիմել՝ իմանալով Լեո Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին: Բոլոր լրատվամիջոցներում շրջանառվում է այն լուրը, որ շուտով հայտարարվելու է արգենտինացու՝ ՊՍԺ տեղափոխության մասին:
Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ նման տրանսֆեր ձևակերպելու համար փարիզյան ակումբը ստիպված է լինելու հրաժեշտ տալ որոշ ֆուտբոլիստների:
Եթե «արքայական» ակումբի հարցումը հաստատվի ֆրանսիական թիմի կողմից, ապա կսկսվի հնարավոր տեղափոխության դետալների քննարկումը:
Fanat, Realmadrid.am