«Ռեալը» պլանավորում է զգալիորեն ուժեղացնել կազմը 2022 թվականի ամռանը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:
«Սերուցքայինները» մտադիր են դուրս գալ ազատ գործակալների տրանսֆերային շուկա ու մի քանի աստղային խաղացող գնել:
«Արքայական» ակումբի թիրախում են գտնվում Պոլ Պոգբան («ՄՅՈՒ»), Լեոն Գորեցկան («Բավարիա»), Էդուարդո Կամավինգան («Ռեն»):
«Ռեալում» հույս ունեն, որ կկարողանան հրավիրել նաև «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին: Եթե Մբապեի տեղափոխությունը չկայանա այս ամառ, Կիլիանը նույնպես Մադրիդ կգա՝ որպես ազատ գործակալ:
Fanat, Realmadrid.am