• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ն շարունակում է կտրուկ քայլեր ձեռնարկել՝ Մբապեին թիմում պահելու համար

Հոդվածներ

«ՊՍԺ»-ն շարունակում է կտրուկ քայլեր ձեռնարկել՝ Մբապեին թիմում պահելու համար
16.07.2021
2505 0

Marca-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ն ջանքեր չի խնայում Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է Մբապեին այքան աշխատավարձ տալ, որքան տալիս է Նեյմարին։ 

Բրազիլացին տարեկան 36 մլն եվրո աշխատավարձ է ստանում, ինչը դարձնում է նրան աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Մբապեն նույնպես կարող է այդքան աշխատավարձ ստանալ, եթե որոշի մնալ «ՊՍԺ»-ում, բայց կարծես թե ֆրանսիացին այլ բան է ցանկանում։ 

Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին չի հանձնվում և նոր առաջարկ կկատարի Մբապեին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից։ 

Մադրիդի «Ռեալը» Մբապեի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է, բայց «Սերուցքայինները» միգուցե սպասեն մինչ գալիք ամառը։ Այդ ժամանակ Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Los Merengues, Realmadrid.am