«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը Եվրոպայի ամենաշատ վնասվածք ստացող ֆուտբոլիստն է:
Բելգիացին գլխավորում է թոփ խաղացողների ցանկը, որոնց վնասվածքները ֆինանսական կորուստներ են բերել ակումբներին:
Վերջին մրցաշրջանում բելգիացին ընդամենը 14 հանդիպում է խաղացել Լա լիգայում, իսկ մնացած հատվածը վերականգնվել է վնասվածքից: Այս ընթացքում «արքայական» ակումբը 14 մլն 652 հազար ֆունտ ստերլինգ է կորցրել:
Ցանկում ներկայացված են այն թոփ ֆուտբոլիստները, որոնց վնասվածքների պատճառով թիմերը լուրջ ֆինանսական կորուստներ են կրել:
Fanat, Realmadrid.am