«Ռեալը» շարունակում է տրանսֆերային պասիվ քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «սերուցքայինները» վերջին տրանսֆերը կատարել են 533 օր առաջ. 2020 թվականի հունվարի 20-ին 30 մլն եվրոյի դիմաց Մադրիդ տեղափոխվեց Ռեյնյերը:
«Ռեալի» ցանկանում է գումարներ խնայել, որպեսզի հնարավորություն լինի աստղային գործարքներ կատարել:
Ձմեռային պատուհանի ընթացքում «արքայական» ակումբը վարձակալական հիմունքներով բաց էր թողել Յովիչին ու Էդեգորին. սրանք միակ տրանսֆերային գործողություններն էին հունվարի համար:
Fanat, Realmadrid.am