ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն հայտնել է, թե ինչու է հրաժարվել տեղափոխվել «Ռեալ» 2014 թվականին:
«Ծնողներս ցանկանում էին, որ կարիերաս սկսեմ Ֆրանսիայում: Բացի այդ պետք է կրթություն ստանայի, իսկ Իսպանիա տեղափոխությունը կնշանակեր, որ առնչվելու եմ այլ մշակույթի հետ: Ընտանեկան զրույցում գտանք, որ դեռևս վաղ է «Ռեալ» տեղափոխվելուն, անգամ եթե մարզիչ պետք է դառնար Զիդանը»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ ներկայում Մբապեի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը համարվում է հենց «Ռեալը»:
Fanat, Realamdrid.am