Վինգեր Լուկաս Վասկեսը կարող է հեռանալ «Ռեալից», տեղեկացնում է todofichajes-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Սևիլյան»: Անդալուզյան ակումբը ցանկանում է Վասկեսին հրավիրել վարձակալական հիմունքներով՝ հետագայում ամբողջական տրանֆերը գնելու հնարավորությամբ:
Նշվում է, որ «սերուցքայինները» նույնպես դեմ չեն վերջինիս հեռանալուն:
«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին լավ ծանոթ է Վասկեսին (Մադրիդում աշխատելու ընթացքում) ու ցանկանում է նրան տեսնել իր թիմում:
Fanat, Realmadrid.am