Հոդվածներ

Ռամոսն ու Բենզեման մարզվել են անհատական ծրագրով
03.03.2021
1812 0

Երեկ «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել Լա լիգայի 26-րդ տուրի՝ մադրիդյան դերբիի նախապատրաստության շրջանակում:

Կարիմ Բենզեման անհատական ծրագրով է մարզվել Վալդեբեբասի խոտածածկին ու, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին:

Գնդակով մարզվել է նաև Սերխիո Ռամոսը: Ավագը, ով 6 շաբաթ էր բաց թողել ծնկի վիրահատությունից հետո, ցանկանում է շարք վերադառնալ «Ատալանտայի» դեմ խաղում:

Հաշվի առնելով, որ որակազրկման պատճառով վերոհիշյալ հանդիպումը բաց է թողնելու Կազեմիրոն՝ Ռամոսի վերադարձը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

«Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կայանալու է մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am