Այսօր «Ռեալի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեսթ են հանձնել «Սանիտասում»:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Բրահիմ Դիասը նույնպես թեսթ է հանձնել և միջմրցաշրջանային պատրատության փուլն անցկացնում է «Վալդեբեբասում»:
Միևնույն ժամանակ նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, «Միլանն» ու «Ռեալը» համաձայնության կգան վարձակալության ժամկետի երկարացման հարցում, որի ավարտից հետո «ռոսոներիները» իրավունք կունենան գնել երիտասարդ իսպանացու ամբողջական տրանսֆերը:
Fanat, Realmadrid.am