Այս ամառ «Ռենը» պատրաստ է հրաժեշտ տալ էդուարդո Կամավինգային, եթե նրա տեղափոխության համար ստանա 30 միլիոնանոց առաջարկ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ 18-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, ու ֆրանսիական ակումբը փաստի առաջ չկանգնելու համար մտադիր է Կամավինգային վաճառել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ;
Հիշեցնենք, որ տաղանդավր ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ռեալը», սակայն վերջերս պայքարին միացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Fanat, Realmadrid.am