«Յուվենտուս»-ը լուրջ ջանքեր է գործադրում «Ռեալ»-ի կիսապաշտպան Բրահիմ Դիասի տրանսֆերն իրականություն դարձնելու համար։
Թուրինյան ակումբը շարունակում է բանակցություններ վարել խաղացողի տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստն ինքը հստակ հասկացրել է իր դիրքորոշումը իտալական ակումբի ղեկավարությանը ինչպես անձնական զրույցներում, այնպես էլ հրապարակայնորեն. նա մտադիր է շարունակել ելույթները Մադրիդի «Ռեալի» կազմում։
2025/2026 մրցաշրջանում Բրահիմ Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել երկու գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի «Ռեալ»-ի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն