«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որ վարձակալական հիմունքով հանդես էր գալիս «Արսենալի» կազմում, հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին ու վերադառնում է Մադրիդ;
«Շատ շնորհակալություն այս 6 ամիսների համար: Ժամանակը, որն անցկացրել եմ «Արսենալ» ընտանիքի հետ, միշտ կմնա իմ սրտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու երկրպագուներին իմ կողքին լինելու համար»:
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալը» մտադիր է թիմում պահել Էդեգորին, քանի որ Իսկոն հեռանալու է ակումբից:
Fanat, Realmadrid.am