«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան կարծիք է հայտնել հավաքականում իր խաղընկեր և «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի վերաբերյալ:
«Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո նրան ասացի, որ փայլուն մրցաշրջան է անցկացրել և պետք է շարունակի նույն ոգով: Վստահ եմ՝ Էդերը դառնալու է «Ռեալի» պաշտպանության հիմնասյուներից մեկը»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասում Միլիտաոն մի քանի փայլուն հանդիպում անցկացրեց ու վերադարձրեց ակումբի ղեկավարության վստահությունը:
Fanat, Realamdrid.am