Երեկ «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակ ստացավ:
Հատկանշական է, որ իսպանացին սոցիալական ցանցերից հեռացրել է «Ռեալը» ներկայացնող բոլոր հղումները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել էր Ռամոսի հեռանալու մասին:
Սերխիոն «Ռեալում» հանդես էր գալիս շուրջ 16 տարի, որի ընթացքում անցկացնելով 450 հանդիպում՝ դարձել է 72 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am