«Ռեալը» գումար կվաստակի Աշրաֆ Հակիմիի՝ «Ինտերից» ՊՍԺ տեղափոխության արդյունքում:
Ինչպես հաղորդում է AS-ը, քանի որ մարոկկացին «արքայական» ակումբի սան է, ՖԻՖԱ-ն կանոնակարգով սահմանված տոկոս կվճարի. վերջնական գումարը կազմելու է 2,1 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Հակիմին «Ռեալից» «Ինտեր» էր տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիական ակումբը տրանսֆերի համար ծախսելու է 70 մլն:
Fanat, Realmadrid.am