Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը իր կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում։
«Լոս-Անջելես Գելեքսին» բանակցություններ է սկսել 31-ամյա ուելսցու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։
Մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով «Տոտենհեմի» կազմում անցկացնելուց հետո Գարեթ Բեյլը վերադարձել է «Արքայական» ակումբ, սակայն Կարլո Անչելոտին հույսեր չի կապում նրա հետ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բեյլը կարող է ավարտել կարիերան ԵՎՐՈ 2020-ից հետո։
Los Merengues, Realmadrid.am