Հոդվածներ

«Ռեալը» տրանսֆերի կհանի Կամավինգային
13.03.2026
686 0

Մադրիդի «Ռեալը» առաջիկա ամռանը կքննարկի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի վերաբերյալ ստացվող առաջարկները։ Այս մասին հայտնում է  լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» ֆուտբոլիստի համար սահմանել են 50 միլիոն եվրո մեկնարկային գին։

Կամավինգան «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված