Հոդվածներ

Զիդան. «Ազարի վնասվածքը ավելի լուրջ է, քան սպասվում էր»
20.10.2020
2422 0

«Շախտյորի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է նաև Էդեն Ազարի մասին։ 

«Նրա վնասվածքը ավելի լուրջ է, քան սպասվում էր։ Ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր աշխատում են այստեղ։ Հուսով եմ, որ շուտով մենք կկարողանանք դաշտում տեսնել լավագույն Ազարին, և նրա մոտ ամեն ինչ լավ կլինի։

Այն, որ նա վերականգնվում է և մեզ հետ է մի ողջ մրցաշրջան, դա շատ լավ է։ «Ռեալում» նրա կարիերան սկսվել է շատ վնասվածքներով։ Այստեղ նա բաց է թողել ավելի շատ հանդիպումներ, քան «Չելսիում» անցկացրած տարիների ընթացքում». ասել է Զիդանը։

Los Merengues, Realmadrid.am