«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գնահատել է «Ռեալ» վերադառնալու հավանականությունը:
Հիշեցնենք, որ կոլումբիացին Կարլո Անչելոտիի հետ աշխատել է «Ռեալում», «Բավարիայում» և «Էվերթոնում»:
«Չեմ կարծում՝ Անչելոտին կրկին կհրավիրի ինձ: Կարծում եմ՝ «Ռեալում» իմ ժամանակաշրջանն ավարտվել է: Այնուամենայնիվ, երբեք չպետք է ասել երբեք, դեռ երիտասարդ եմ: Գալիք մրցաշրջանը հաստատ կանցկացնեմ «Էվերթոնում»»,- Խամեսի խոսքերը փոխանցում է Goal-ը:
Fanat, Realmadrid.am