«Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ հնարավոր վերադարձի մասին:
«Հիանալի կլիներ, եթե Բենզեման կրկին հագներ «Լիոնի» մարզաշապիկը: Դեռևս Կարիմն այստեղ չէ, ու այդ թեմայով պետք չէ խոսել. այնուամենայնիվ, չեմ կարող չասել, որ կոգեշնչեր Տիմո Կադեվերեյին, քանի որ նրա կուռքն է: Եթե «Ռեալում» գործերը վատ ընթանան, տեղափոխության խնդիր չկա»,- եզրափակել է 56-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ Բենզեման ֆրանսիական ակումբում հանդես է եկել 2004-2009 թվականներին:
Fanat, Realmadrid.am