Լուկա Մոդրիչը ճանաչվել է «Ռեալի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Խորվաթ ֆուտբոլիստը վերջին շրջանում հիանալի մարզավիճակում է և մեծ օգուտ է տալիս «Ռեալին»։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում նա մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Մոդրիչը, ով այս մրցանակին արժանանում է երկրորդ ամիսն անընդմեջ, կիսվել է իր տպավորություններով։
«Սա մեծ արժեք ունի ինձ համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին նման աջակցություն ցուցաբերելու համար։ Անհամբեր սպասում ենք բոլորին մարզադաշտում, քանի որ նրանք այս թիմի անդամներն են։ Հուսով եմ դա հնարավորինս շուտ տեղի կունենա։
Այս մրցաշրջանում դեռ շատ անելիք ունենք։ Ներ կդնենք ամեն ինչ յուրաքանչյուր խաղում դրական արդյունքի հասնելու համար». ասել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am