Հոդվածներ

Ռամոսը պատրաստ է զիջման գնալ, սակայն Պերեսն անդրդվելի է
09.06.2021
3918 0

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հույս ունի կարիերան շարունակել թիմում։

 AS-ի տեղեկություններով, իսպանացին հույս ունի ևս մեկ անգամ շփվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Եթե նման զրույց տեղի ունենա, ապա, Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կընդունի ակումբի պայմանները։

Ռամոսի վրա ազդեցություն է ունեցել Լուկա Մոդրիչի ու Լուկաս Վասկեսի պայմանագրերի երկարաձգումը։ Նաև որոշակի առումով Կառլո Անչելոտիի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, որի հետ իսպանացին հիանալի հարաբերություններ ունի։

Ավելի վաղ 35-ամյա պաշտպանը մի քանի անգամ հրաժարվել է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը՝ 10 տոկոս աշխատավարձի նվազեցումով։ Աղբյուրի տեղեկություններով, Ռամոսը 2 տարվա պայմանագիր է ցանկացել, բայց միևնույն ժամանակ ընդունել աշխատավարձի նվազեցման առաջարկը։

Սակայն «Ռեալի» դիրքորոշումը մնում է անդրդվելի։ Ակումբը ցանկանում էր երկարաձգել Ռամոսի հետ պայմանագիրը, սակայն նրա մերժումները հանգեցրել են նրան, որ ակումբի ղեկավարության հետ փչացել է հարաբերությունները։ Այդ է պատճառը, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է պատրաստվել Ռամոսի հրաժեշտի շնորհանդեսին։

«Սերխիոն ցանկանում է մնալ «Ռեալում» ու կարիերան ավարտել ակումբում, բայց ամեն բան արդեն նրանից չի կախված»,- AS-ի խոսքերն է հաղորդում Ռամոսը։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Լա լիգայի 15 հանդիպման ու 2 գոլ խփել։