Ռաուլ Գոնսալեսը մեծ պրոֆեսիոնալ է եղել իր ողջ կարիերայի ընթացքում։
Իսպանացին ևս մեկ անգամ դա ապացուցում է։
Նա ակումբի լեգենդներից մեկն է, և ավելին, քան մյուսները գիտի, թե ինչ է նշանակում Մադրիդի «Ռեալի» գերբը։
Գաղտնիք չէ, որ «Ռեալում» հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարվում էր նաև Ռաուլի թեկնածությունը, սակայն վերջինս գտել է, որ դեռ պատրաստ չէ այդ մարտահրավերին և հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել «Կաստիլիան»։
«Սա իմ տունն է։ Ես այստեղ եղել եմ, կամ և կլինեմ։ Դարձել եմ մարզիչ «Ռեալում» լինելու համար, սակայն հիմա ժամանակը չէ նոր մարտահրավերների։ Շատ կարևոր մրցաշրջան է մեզ սպասվում «Կաստիլիայի» հետ». նշել է Ռաուլը։
Los Merengues, Realmadrid.am