«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը պլանավորում է ավարտել կարիերան: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ուելսցին իր որոշման մասին կհայտարարի Եվրո-2020-ի ավարրտից հետո:
31-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբի հետ համաձայնության կգա պայմանագրի չեղարկման հարցում, ինչի արդյունքում «սերուցքայինները» 22 մլն եվրո կխնայեն:
Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլը մտադիր է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել գոլֆով:
Fanat, Realmadrid.am