The European Elite-ի վարկածով, Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբ։
«Արքայական» ակումբի ընդհանուր արժեքը գնահատվել է 2.909 մլն եվրո։ Այդպիսով «Ռեալը» գերազանցել է «Բարսելոնային» (2.869 մլն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդին» (2.661 մլն եվրո)։
KPMG-ն հաստատել է, որ ակումբների արժեքը նվազել է պայմանավորված կորոնավիրուսային համաճարագով։ Վերջին մեկ տարում նվազման տեմպը կազմել է 15%:
Նշվում է, որ «Ռեալի» նման դիրքը պայմանավորված է վերջին տարիներին թիմի գրանցած հաջողություններով և հավելյալ եկամուտներով։
Բացի այդ, նշվում է նաև, որ ակումբը ավելի մեծ եկամուտներ կստանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգումից հետո։
Los Merengues, Realmadrid.am