Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, որը «Ռեալի» երկրպագու է, անդրադարձել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ տեղափոխությանը:
«Շատ ուրախ եմ: Երկար սպասելուց հետո, դա տեղի ունեցավ: 6-7 տարի շատ մոտ էր, սակայն այդ իրադարձությունը չէր կայանում: Հույս ունեմ՝ Մադրիդը կշարունակի հաջողություններ գրանցել»,- իսպանացու խոսքը փոխանցում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Արքայական ակումբի» կազմում պաշտոնապես կարող է մեկնարկել օգոստոսի 14-ին: Այդ օրը մադրիդյան գրանդը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկի «Ատալանտայի» հետ:
Fanat, Realmadrid.am