• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը հեռանալու որոշումը կայացրել է «Չելսիի» դեմ՝ պատասխան խաղից հետո

Հոդվածներ

Զիդանը հեռանալու որոշումը կայացրել է «Չելսիի» դեմ՝ պատասխան խաղից հետո
29.05.2021
2006 0

2021 թվականի հունվարից սկսած ոչ միայն երկրպագուներն էին քննադատում Զինեդին Զիդանին, այլևս ակումբի ներկայացուցիչների որոշ մասը:

Այդ շրջանում նույնիսկ շշուկներ կային, որ «Ռեալում» ֆրանսիացի մասնագետին փոխարինողների ցանկ են կազմել, քանի որ թիմը պարտվել էր համեստ «Ալկոյանոյին» ու «Լևանտեին»:

Սակայն Զիզուին հաջողվեց փոխել իրավիճակը. «Ռեալը» կարողացավ հաջող հանդես գալ չեմպիոնական մրցավազքի գլխավոր մրցակիցների՝ «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում, ինչպես նաև մինչև կիսաեզրափակիչ հասնել Չեմպիոնների լիգայում:

Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Զիդանը հեռանալու որոշումը կայացրել է «Չելսիի» դեմ պատասխան խաղից հետո, երբ կրկին քննադատվեց ֆիզիկական վատ վիճակում գտնվող Ռամոսին, Ազարին և Մենդիին մեկնարկային կազմում ընդգրկելու համար: Ֆրանսիացի մարզչի համար հատկապես անընդունելի էր, որ քննադատվում էր նաև ակումբի որոշ ղեկավարների կողմից:

Fanat, Realmadrid.am