ABC-ի փոխանցմամբ, Սերխիո Ռամոսը ցանկություն ունի մնալ Մադրիդի «Ռեալում»։
«Ռեալի» ավագը շարունակում է մնալ իր տեսակետին և երկու տարվա պայմանագիր է ցանկանում կնքել ակումբի հետ, սակայն պատրաստ է աշխատավարձի 10% նվազեցմանը։
«Սերուցքայինների» ղեկավարությունը իր հերթին պատրաստ է միայն մեկ տարվա պայմանագիր առաջարկել իսպանացուն։
Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամռանը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 15 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am