Հոդվածներ

Բլանկոն հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքական
27.05.2021
1805 0

«Ռեալի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոն հրավեր է ստացել Իսպանիայի երիտասարդական հավաքականից:

«Կաստիլյայի» ներկայացուցիչը փոխարինելու է Ջոն Մոնկայոլին, ում կորոնավիրուսի թեսթը դրական է եղել:

Այսօրվանից Բլանկոն մասնակցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպման նախապատրաստական փուլին:

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» գլխավոր թիմում անցկացրել է 4 հանդիպում:

Fanat, Realamdrid.am



Ամենակարդացված