Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Մասիմիլիանո Ալեգրին արդեն մի քանի ամիս է բանակցություններ է վարում «Արքայական» ակումբի հետ։
Իտալացի մասնագետը մի քանի առաջարկ ունի Ա Սերիան ներկայացնող ակումբներից, սակայն նա ցանկանում է գլխավորել «Ռեալը»։
Սակայն Ալեգրին «Ռեալի» միակ տարբերակը չէ գլխավոր մարզչի պաշտոնում։ «Սերուցքայինները» դիտարկում են նաև Ռաուլ Գոնսալեսի տարբերակը։
Եթե Զիդանը որոշի հեռանալ թիմից, ապա «Ռեալը» նոր գլխավոր մարզչի նշանակման մասին կհայտարարի շատ շուտով։ Այնուամենայնիվ Պերեսը դեռ շարունակում է սպասել Զիդանի որոշմանը։ Ո՛չ Ռաուլի, և ո՛չ էլ Ալեգրիի հետ դեռևս հստակ համաձայնություն ձեռք չի բերվել։
Los Merengues, Realmadrid.am