Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում «Ռեալին» հաղթանակ պարգևած Նաչո Ֆերնանդես խաղից հետո կիսվել է իր տպավորություններով և խոսել չեմպիոնական մրցավազքի մասին։
«Մեր գլխավոր նպատակն էր այս խաղում հաղթելը, քանի որ եթե «Ատլետիկոն» միավորներ կորցներ, մենք կգլխավորեինք մրցաշարային աղյուսակը, սակայն նույնիսկ հիմա մենք չեմպիոնության շանսեր ունենք։ Մենք ցույց տվեցինք, որ չենք պատրաստվում հանձնվել և մինչև վերջ ամեն բան անելու ենք մեր նպատակին հասնելու համար։
«Ատլետիկը» շատ բարդ մրցակից է, և նրանք նույնպես շանսեր ունեին, բայց ամեն դեպքում մենք կարողացանք հաղթանակի հասնել։ Թիմը շատ լավ աշխատանք կատարեց։ Ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք։
Ֆուտբոլում ամեն բան լինում է։ Այս սպորտաձևը քեզ սովորեցնում է պայքարել մինչև վերջին պահը, և մենք հիմա դա անում ենք». ասել է Նաչոն։
Los Merengues, Realmadrid.am