La Razon-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով և պատրաստ է Սեբալյոսին ներառել այդ գործարքում։
Զինեդին Զիդանը Ֆեկիրին դիտարկում է որպես կիսապաշտպանության ուժեղացման տարբերակ։
Նշվում է, որ «Բետիսը» պատրաստ է 40 մլն եվրոյի դիմաց բաց թողնել իր ֆուտբոլիստին։
«Ռեալը» Սեբալյոսի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 25 մլն եվրո և մտադիր է նրան ներառել այդ գործարքում։
Ներկա պահին Սեբալյոսը վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am