Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիան վնասվածք է ստացել, հայտնում է Marca-ն:
Իսպանացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք:
Նրա մասնակցությունը «Լեգանեսի» դեմ խաղին հարցականի տակ է:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Գարսիան անցկացրել է 34 խաղ ու կատարել 3 ասիստ:
Fanat, Realmadrid.am