Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 36-րդ տուրում՝ «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Շարունակում ենք մեր գործն անել. մրցաշրջանի ավարտին 2 հանդիպում է մնացել, և կներդնենք մեր ողջ ուժերը:
«Գրանադայի» դեմ խաղում ինձ դուր եկավ ամեն ինչ: 2:1 հաշվի ժամանակ չգցեցինք խաղի տեմպն ու կարողացանք մեծացնել առավելությունը: Կարողացանք դրական արդյունքի հասնել ուժեղ մրցակցի դեմ խաղում` վատ խոտածածկի պայմաններում»:
Մարսելոյի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին.
«Կոնֆլիկտ չկա. Մարսելոն որոշակի խնդիրներ ունի, այդ պատճառով էլ չէր մեկնել թիմի հետ: Ահա և վերջ»:
Fanat, Realmadrid.am