«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո:
«Այո, կարելի է ասել՝ «Չելսին» արժանի էր հաղթանակի: Մենք պայքարեցինք, սակայն նրանք արժանիորեն դուրս եկան եզրափակիչ: Այն ֆուտբոլիստներն, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել, ֆիզիկապես պատրաստ էին:
Մենք շատ հեռուն հասանք. հպարտանում եմ իմ տղաներով, սակայն «Չելսին» հիանալի հանդիպում անցկացրեց, պետք է արժանին մատուցել նրանց: »
Իհարկե, հնարավոր չէ գոհ լինել, երբ դուրս ես մնում կիսաեզրափակչից, սակայն վաղը կվերադառնանք մարզաբազա ու կսկսենք քրտնաջան աշխատել»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Fanat, Realamdrid.am