L'Equippe-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարի ծառայություններով և ամենայն հավանականությամբ առաջարկ կկատարի։
Ֆրանսիական ակումբը մոտ երկու տարի է գտնվում է ֆինանսական շատ բարդ իրավիճակում և պատրաստ կլինի ամռանը առաջարկներ լսել Աուարի տրանսֆերի շուրջ։
Մինչ այս «Լիոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում էր ստանալ մոտ 50 մլն եվրո, սակայն նշվում է, որ այժմ ակումբը պատրաստ է բաց թողնել Աուարին նույնիսկ 30 մլն եվրոյի դիմաց։
22-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am