Լուկաս Վասկեսը ամռանը կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում։
AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ատլետիկոն» օրերս առաջարկ է կատարել Վասկեսին, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։ Նշվում է, որ դրա հիմնական պատճառը Վասկեսի՝ «Արքայական» ակումբին ունեցած մեծ նվիրվածությունն է։
Նշվում է նաև, որ «Ռեալը» և Վասկեսը մոտ են նոր պայմանագրի շուրջ համաձայնության հասնելուն։ Խոսվում է նաև այն մասին, որ Սերխիո Ռամոսը կարող է համոզել Վասկեսին մնալ «Ռեալում»։ Եթե Ռամոսը որոշի մնալ «Ռեալում», ապա մեծ հավանականությամբ կմնա նաև Վասկեսը։
Los Merengues, Realmadrid.am