• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Հույս ունեմ՝ դեռ երկար տարիներ «Ռեալը» շարունակելու է հիանալ Բենզեմայի խաղով»

Հոդվածներ

Զիդան. «Հույս ունեմ՝ դեռ երկար տարիներ «Ռեալը» շարունակելու է հիանալ Բենզեմայի խաղով»
23.04.2021
1446 0

Զինեդին Զիդանը շարունակում է հավատալ Կարիմ Բենզեմային ու գովեստի խոսքեր ասել ֆրանսիացու խաղի վերաբերյալ:

«Հիացած եմ, թե ինչպես է նա խաղում: Գիտենք, թե որքան կարևոր է Բենզեման «Ռեալի» համար: Կարելի է ասել՝ նա խաղ է կառուցում առջևի գծում՝ խաղընկերներին համախմբելով իր շուրջը: Հույս ունեմ՝ դեռ երկար տարիներ «Ռեալը» շարունակելու է հիանալ Բենզեմայի խաղով»,- Զիզուի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 28 հանդիպում՝ դռանալով 21 գոլի և 7 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված